Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ցուցումներ ԱՆ-ից` բոտուլիզմից խուսափելու համար

Ցուցումներ ԱՆ-ից` բոտուլիզմից խուսափելու համար

Տնային պայմաններում պատրաստված բանջարեղենի օգտագործման պատճառով հանրապետությունում շարունակում են արձանագրվել «բոտուլիզմ» (մանրէային տոքսիկոզ) ախտորոշմամբ սննդային թունավորման դեպքեր:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

 

Նրա խոսքերով, սննդային թունավորումներն ու աղիքային վարակիչ հիվանդությունները զարգանում են շատ արագ, իսկ նախնական ախտանիշներ են համարվում ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, ցավերը որովոյնի շրջանում, ընդհանուր թուլությունը:

 

«Առաջին ախտանիշերի ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել մասնագետին: Դրա համար մենք աղիքայինվարակիչ հիվանդություններից խուսափելու համար հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել հիգիենիկ նորմերը:

 

Առաջին հերթին պետք է խմելու ջրով սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ, եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ համատեղ պահպանումը սառնարանում»,-ասաց Ա. Վանյանը:

 

Մասնագետի խոսքերով, բոտուլիզմի թունավորումից խուսափելու համար արգելվում է գնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկաներից կամ անհատներից: Բացի այդ, ցանկալի է հետևել պահածոների պատրաստման հին ավանդական միջոցներին, իսկ ուտելուց առաջ պահածոյացված սննդամթերքը ենթարկել 20 րոպեանոց ջերմային մշակման, քանի որ թույնը ոչնչանում է բարձր ` 80-90 ջերմաստիճանի ազդեցության պայմաններում:

 

Վերջում, Ա. Վանյանը նշեց, որ սննդային թունավորումներից խուսափելու համար գյուղնախարարության համապատասխան բաժինը ստուգումներ կամ ստուգայցեր է կազմակերպում կրթոջախներում` մանկապարտեզներում ու հանրակրթականներում: Իսկ առողջապահության նախարարությունը համագործակցում է տվյալ կառույցի հետ:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. radozdrav.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ